Friday, March 3, 2017

Ինստագրամը (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր Է, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով[1]։ Ինստագրամում լուսանկարները արվում են քառակուսի ձևաչափով, ինչպես Kodak Instamatic և Polaroid տեսախցիկներում։ Եվ ինչպես 6х6 յուրաքանչյուր միջին ֆորմատի տեսախցիկներում։ Իսկ բջջային լուսանկարչական ծրագրերի մեծամասնությունում օգտագործվում է կողմերի 3։2 հարաբերությունը։
Ինստագրամը համատեղելի է iPhoneiPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով[2]։
Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար[3]։

Saturday, February 11, 2017

2017 წლის 17 იანვარს სსიპ ნინოწმინდის მუნიციპალტეტის სოფელ ეშტიის #2 საჯარო სკოლის მე-9 კლასელები ლალაზარ აროიანის ხელმძღვანელობით სამოქალაქო განათლების გაკვეთილის დროს იმყოფებოდნენ ნინოწმინდის მუნიციპალიტეტის PARVANA TV ში , მათ ისაუბრეს საკუთარი წარმატებების შესახებ,და გრანტების შესახებ,

Friday, February 10, 2017

Օդնոկլասնիկին (ռուս.՝ Одноклассники - Համադասարանցիներ), Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում տարածված սոցիալական ցանց է։ Այն ստեղծվել է Ալբերտ Պոպկովի կողմից՝ 2006 թվականին։ Կայքն այժմ պնդում է, 2011 թ. դրությամբ որ ուներ մոտ 100 միլիոն գրանցված օգտագործողներ,[3] իսկ 2012 թ. մարտին արդեն 148 միլիոնից ավելի օգտագործող[4] և 31 միլիոն օրական առցանց այցելու։[5] 2008 թվականի առաջին քառորդում Օդնոկլասնիկի կայքը վաստակել էր 3.3 միլիոն դոլար (2008)։ Պատկանում է «Mail.ru Group» ընկերությանը։[6]


Tuesday, February 7, 2017


եյսբուք (անգլ.՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո ՍավերինըՔրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։
2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերենիսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ ՆահանգներումՄեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թ. հոկտոմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր[1]։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։
Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թ. ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար[2]։ Ըստ alexa.com կայքի դասակարգման՝ ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում[3]։

Sunday, February 5, 2017

Բլոգգեր (Blogger), բլոգ վարելու համակարգ է, որի միջոցով ցանկացած կարելի է ստեղծել ու վարել բլոգ առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու։ Բլոգգերը ստեղծվել է Pyra Labs ընկերության կողմից, որը հիմա պատկանում է Գուգլին։
Բլոգգերը թույլ է տալիս ընտրել, արդյոք բլոգը կգտնվի տվյալ համակարգի սերվերներում, թե ավտոմատ կերպով կփոխանցվի բլոգի տիրոջ հոստինգի վրա։

  • Համակարգը ստեղծվել է 1999 թվականի օգոստոսի 23ին Pyra Labs ընկերության կողմից։ Սա Բլոգինգի համար նախատեսված առաջին նախագծերից է, որը զարգացրեց համացանցային գործունեության այս տեսակը։

Saturday, February 4, 2017