Friday, March 3, 2017

Ինստագրամը (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր Է, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով[1]։ Ինստագրամում լուսանկարները արվում են քառակուսի ձևաչափով, ինչպես Kodak Instamatic և Polaroid տեսախցիկներում։ Եվ ինչպես 6х6 յուրաքանչյուր միջին ֆորմատի տեսախցիկներում։ Իսկ բջջային լուսանկարչական ծրագրերի մեծամասնությունում օգտագործվում է կողմերի 3։2 հարաբերությունը։
Ինստագրամը համատեղելի է iPhoneiPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով[2]։
Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար[3]։

No comments:

Post a Comment